ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն արձագանքել է Շիրակի նախկին մարզպետի գրառմանը.
«Շիրակի նախկին մարզպետ, նիկոլիզմի վերջին օրերի վկա Կարեն Սարուխանյանն այդպես էլ էժանագին տասովչիկի մակարդակից առաջ չգնաց։
Հավատարիմ մնալով իրենց քաղաքական թիմին բնորոշ պոռոտախոսությանն ու լրբությանը սույն անձը ֆեյսբուքյան էջում այսօր անպատիվ մի գրառում էր արել։
Բախտի բերմամբ և իշխանությունը ՀՀ-ում զավթելուց հետո սույն անձը, որը միայն ու միայն թիվ մեկ դավաճանի շնորհիվ դարձավ Շիրակի մարզպետ, պատգամավոր և փոխնախարար, իր գործունեության ընթացքում այդպես էլ ոչ մի լուրջ գործերով աչքի չընկավ։
Կարեն Սարուխանյանի միակ նվաճումը պաշտոնավարման ընթացքում եղավ բարեկամ, խնամի, ծանոթներին աշխատանքի տեղավորելը։
Մեկ է Դուք և ձեր քաղաքական թիմը մեր պատմությում մեջ մնալու եք որպես հողատու։
Իշխանն իմ ընկերն է․․․ և խորհուրդ կտամ շատ զգույշ խոսել և պարկեշտության սահմաններից դուրս չգալ։
Բայց եթե որոշել եք պայքարել՝ ուրեմն հայ տղամարդուն վայել պայքարեք․․․
Չնայած ձեզանից ինչ պայքարող․․․․
Իսկ եթե անպատասխան հարցեր ունեք, վաղը ժամը 13:00-ին հրավիրում եմ Գյումրի քաղաքում «Դիմադրության» շարժման կողմից կազմակերպված հանրահավաքին։
Համոզված եմ,կգտնեք բոլոր հարցերի պատասխանը․․․»: