|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իսրայելը մասնակցել է Նաթանզում կիրակի օրը տեղի ունեցած միջուկային վթարին, որի նպատակը միջուկային գործարքի շուրջ բանակցությունները խափանելն էր: Այս մասին երկուշաբթի ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Իսրայելցի քաղաքական գործիչները և զինվորականները բացահայտ ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել ու վերացնել պատժամիջոցները, և այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Զարիֆը՝ պատասխանելով Նաթանզի միջադեպի վերաբերյալ հարցին:
Իրանցի դիվանագետը հավելել է, որ «Իսրայելին պատասխանը կլինի Իրանի՝ էլ ավելի մեծ առաջընթացը միջուկային ոլորտում»:
Զարիֆը հավելել է, որ «Իրանի վերնախավն ու ժողովուրդը պետք է զգույշ լինեն, որպեսզի չընկնեն Իսրայելի իշխանությունների ստեղծած խելացի ծուղակը»: