Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մարդու իրավունքների սիրիական դատարանը հաղորդել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն շրջանում թունավոր գազերի օգտագործման հետևանքով տասնյակ զոհեր են գրանցվել, այդ թվում՝ 11 երեխա:
Ըստ «Գանձասար»-ի՝ սիրիական բանակի հրամանատարությունը պաշոնապես հերքել է Սիրիայում ճգնաժամի հրահրման նպատակով հրապարակված լուրերը, թե Սիրիան քիմիական նյութեր է օգտագործել Խան Շեյխունի ռմբակոծության ընթացքում: Հրամանատարությունը նշել է, որ ահաբեկիչներին հովանավորող կողմերն իրենց ապատեղեկատվական արշավը ձախողել են այնպես, ինչպես ձախողել են որևէ հաղթանակ արձանագրելը:
Սիրիայի ԱԳ նախարարությունն իր հերթին վերահաստատել է բանակի հրամանատարության հայտարարությունը՝ նշելով, որ Սիրիայի բանակը նման քայլերի չի դիմի և ընդհանրապես քիմիական զենք չունի: