Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը, որում նա նշել էր, որ Սոտքի հատվածում մեր զինուժը տեղակայված է 2010 թ․ ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում՝ սահմանի այդ հատվածի նկարագրության համաձայն։ Մելքումյանի գրառումը՝ ստորև:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնողն ակնհայտ ցույց տվեց, որ կիլոմետրերով հեռու է ինչպես պետականաշինությունից և պետական մտածողությունից, այնպես էլ՝ այդ պաշտոնին համարժեք տարրական գիտելիքներից:
Ընդհանրապես չարժեր սրանից հետո, որ մենք անդրադառնայինք այդ սուբյեկտի արտահայտած «մտքերին», բայց անհնար է:
Ի՞նչ կապ ունի վարչական սահմանը պետական սահմանի հետ:
Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվում են համայնքների տարածքների ներքին սահմանները:
Պետական սահմանն ունի իր բովանդակությունը և կառուցվածքը՝ անվտանգության գոտին, ենթակառուցվածքները, սպասարկող այլ կառույցներ, և այլն:
Պետական սահմանի բովանդակությունը կազմող տարածքները՝ այսպես կոչված բաժանարար գծերը պետք է նաև, իհարկե, ոչ միշտ, թելադրվեն տվյալ տարածքի ռելիեֆի բնական բնագծերով, օրինակ՝ գետեր, լեռներ, ձորակներ, և այլն (որտեղ որ դա հնարավոր է):
Կան պետություններ, որտեղ սահմանամերձ գոտիների հողերը չեն կարող օտարվել առանց, օրինակ, պաշտպանության նախարարության կամ հատուկ ծառայության համաձայնության:
Ինչևէ: Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել:
Այնպես որ՝ հերթական անգամ մի՛ տարածիր, մեղմ ասած, ապատեղեկատվություն: