կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-12 14:26
Քաղաքական

Եթե տեսնենք՝ «Ելք»-ի առաջարկած օրինագծում կան հիմնավոր հարցեր, ապա այն կքննարկվի. Միքայել Մելքումյան

Եթե տեսնենք՝ «Ելք»-ի առաջարկած օրինագծում կան հիմնավոր հարցեր, ապա այն կքննարկվի. Միքայել Մելքումյան

Մեր գործընկեր ցանկացած քաղաքական ուժի առաջ քաշած օրինագիծ արժանի է քննարկման. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի առաջարկի մասին հարցին ի պատասխան: Նա նշեց, որ երբ առաջարկը մտնի շրջանառության մեջ, հարցադրումներ կառաջացնի։

«Պետք է հասկանալ` արդյոք հաշվարկված է, թե քանի հարյուր հազար մարդ է աշխատում ՌԴ-ում, որոնք պրոբլեմներ կունենան անդամակցության կասեցումից հետո։ Հարց է առաջանում նաև, թե ի՞նչ կկատարվի ամսական 150-180 մլն դոլար տրանսֆերտների հետ»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ եթե «Ծառուկյան» դաշինքը տեսնի՝ «Ելք»-ի առաջարկած օրինագծում կան հիմնավոր հարցեր, ապա այն կքննարկվի։ «Կքննարկենք այդ հարցը, բայց դա չի նշանակում՝ մեր մոտեցումը փոխում ենք։ Մենք կողմ ենք քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին։ Կողմ ենք դրան, որովհետև հարցին համալիր պետք է նայել: Մինչև չտեսնենք` ինչպես են գնահատվում ռիսկերը և ապագա ռիսկերն ինչպես են կառավարվելու, այդ հարցը դեռևս իր արդիականությունը չունի»,- հավելեց Մելքումյանը։