Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ը չեղյալ է համարել Իրանի դեմ պատժամիջոցները, ինչը նշանակում է, որ հսկայական սառեցված գումարներ կսկսվեն շրջանառվել Իրանի տնտեսության մեջ: Թե որքանով Հայաստանը կկարողանա օգտվել այդ հնարավորությունից, հրապուրել իրանցի գործարարներին, այդ մասին Yerkir.am-ը հարցրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանից:Ըստ պատգամավորի, այդքան էլ հեշտ չէ օգտվել Իրանի տնտեսությունից,քանի որ օգտվողների հերթը շատ է: Սակայն Իրանի տնտեսության ազատականացումը կարևոր է դառնում հարևան Հայաստանի համար:Միքայել Մելքումյանը նշեց, որ Իրանի հետ Հայաստանը արդեն ունի նախանշած նախագծեր, դրանք են ՀԷԿ-երի հետ կապված և նավթամշակման գործարան կառուցելու հետ կապված համատեղ ծրագրերը: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ նախագծերի մեկնարկը կտրվի արդեն:
«Ամենակարևոր նախագիծը, որը պետք է առաջ տանենք, դա Իրանից գազի մատակարարման ընդլայնումն է: Այսօր մենք Իրանից ստանում ենք 450 միլիոն խորանարդ մետր գազ, և եթե մենք ավելի շատ գազ ստանանք, Երևանի ՋԷԿ-ը ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի, ինչը նշանակալի կլինի էներգետիկ համակարգի համար, բայց դրա համար մենք պետք է մենք հզորացնենք մեր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, ինչը արվում է»,- ասաց Միքայել Մելքումյանը:Պատգամավորը մատնանշեց նաև Իրան-Հայաստան երկաթուղին որպես նախագիծ:
Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան-Վրաստան տարանցիկ գազամուղի կառուցման հնարավորությանը, պատգամավորը կարծիք հայտնեց, որ դա ոչ միայն Հայաստանի, այլ Իրան- Վրաստան-Ռուսաստան քաղաքական պայմանավորվածության հարցն է: «դրանք Վրաստանի ու Ռուսաստանի որոշ շրջանակների մտադրության հարցն է, սակայն որոշակի պայմանավորվածություն դեռ չկա»,- ասաց Միքայել Մելքումյանը: