|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ազգային ժողովի արտահերթ նիստում ընթանում է 2019-ի բյուջեի քննարկումը: «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին, սակայն ունեն մի շարք դիտարկումներ:
Նրա խոսքով` հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն չպետք է լիներ իներցիոն, այլ պետք է արտահայտեր հետհեղափոխական շրջանի սպասումները, որոնք ունի ոչ միայն ժողովուրդը, այլև բիզնես միջավայրը: «Երբ մենք ասել ենք` բարձրացնել աշխատավարձ կամ թոշակ, մեր գործընկերները միշտ ասել են` տեղը ցույց տվեք, մենք դա կանենք: Որպեսզի այս սինդրոմը հաղթահարենք, մեզ պետք է, որ ֆորմուլան հստակ ձևակերպենք»,- ասաց Մելքումյանը:
Ըստ նրա` տնտեսական-սոցիալական քաղաքականությունը պետք է ունենա գաղափարախոսություն և ծրագրեր, որոնցով էլ պետք է առաջ գնալ: «Մենք չենք կարող օրվա կեսը լինել սոցիալիստական, մյուս կեսը` աջ լիբերալ, իսկ երրորդ կեսը` ցենտրիստական»,- ասաց Մելքումյանը: