Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ասուլիսին ասվեց այն, ինչ անցյալ տարի այս նույն ժամանակ նույն ձևակերպումներով սկսեց խոսել Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նույնիսկ Ադրբեջանն այդ ժամանակ [մեզ համար, իհարկե, բացարձակ անընդունելի] նշել էր, որ Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով»: Այս մասին ասվում է ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի գրառման մեջ:
«Այսինքն` Ադրբեջանն անգամ խոսում էր սահմաննների որոշման պրոցեսի մասին, իսկ երեկ ասուլիսին արդեն հայտարարվեց առանց դելիլիմիտացիայի «այս գլխից» կայացված որոշում, թե գյուղերը «Ադրբեջանինն են»:
Սա բերելու է կործանարար վտանգների մեր երկրի, մեզանից յուրաքանչյուրի համար. լինելու են իրավունքների զանգվածային խախտումներ, էլ ավելի է խաթարվելու է մեր ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, կապն արտաքին աշխարհի հետ, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի ճանապարհների անվտանգությունն ու համայնքների միջև կապը, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ և այլն:
Տավուշի նշվող գյուղերն ու Տիգրանաշենը եղել են Խորհրդային Հայաստանի անբաժան մասը: Դրանք պատմական հայկական հողեր են (սա հաստատող փաստերը հիմնավոր են):
«Անկլավային» մեխանիկական տրամաբանությունը պատմության կործանարար էջերից դասեր չքաղելու հետևանք է, որն անթույլատրելի, դատապարտելի կերպով 2020թ. 44-օրյա պատերազմից հետո սկսեցին առաջ տանել Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ` անպատասխանատու, անօրինական հայտարարություններով:
Եթե չեք պատկերացնում, թե ինչ է կատարվելու Հայաստանի հետ, նայեք ինչ է տեղի ունենում Արցախի հետ` ողբերգական հետևանքներով: Սա միասնական շղթա է, ադրբեջանական քաղաքանությունն էլ նույնն է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ»: