Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տիգրան Ավինյանը խորհրդարանում հաստատեց, որ ԱԺ ընդդիմությանն առաջարկվել է հուշագիր ստորագրել, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի և 6 ամսում տեղի կունենան արտահերթ ընտրություններ, բայց արի ու տես, որ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» չեն հանաձայնել:
Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, թե երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ իշխանությունները վաղուց արդեն պետք է հրաժարական ներկայացրած և հեռացած լինեին.
«Եթե այս իշխանությունը մնում է, ապա երկիրը շարունակում է գահավիժել տոտալ անդունդ՝ բոլոր առումներով, համալիր կոլապսը շարունակվում է: Իսկ սա նշանակում է, որ պետք է լինի հստակ գործողություն: Այդ փոփոխությունը մեր Սահմանադրությամբ լինում է այսպես՝ վարչապետը հրաժարական է տալիս, երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանն ընտրում է նոր վարչապետ, եթե չի ընտրում նոր վարչապետ, ապա ինքնալուծարվում է, ինչը նշանակում է խորհրդարանական նոր արտահերթ ընտրություններ: Մենք մտածում ենք, որ այս պահին նոր ընտրությունները կարող են երկիրը տանել նոր չնախատեսված վատ վիճակի: Դրա համար ասում ենք, որ պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և գնանք նոր ընտրությունների: Վարչապետը չպետք է պայման դնի՝ հրաժարական տալու է, թող տա»»,- գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: