կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 16:52
Քաղաքական

Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան. հայտնի է «Բարգավաճ Հայաստանի»-ի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Գագիկ Ծառուկյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան. հայտնի է «Բարգավաճ Հայաստանի»-ի նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նախընտրական ցուցակը։

Այն ԿԸՀ էր բերել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, որը նաև ներկայացրեց ցուցակի առաջին տասնյակը.

Գագիկ Ծառուկյան

Միքայել Մելքումյան

Իվետա Տոնոյան

Դավիթ Սիմոնյան

Կարապետ Գուլոյան

Շաքե Իսայան

Քաջիկ Գևորգյան

Արման Աբովյան

Լուիզա Սարգսյան

Հրանտ Դավթյան

Աբովյանն ասաց, թե կուսակցություններում պետք է սերնդափոխություն լինի, ճանապարհ հարթվի նաև նոր մարդկանց համար։

Ինչ վերաբերում է գործընկերներին, որոնք չեն ներառվել նախընտրական ցուցակում, մասնավորապես՝ Վահե Էնֆիաջյանին, Արման Աբովյանը հորդորեց մութ սենյակում սև կատու չփնտրել։

 «Մենք ԲՀԿ անդամների հետ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասաց նա։