| 
                            Փոխարժեքներ
                                                        27 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  9 տարի առաջ - 2015-12-24 12:08
            9 տարի առաջ - 2015-12-24 12:08  
         
                
            ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց 2015 թվականը: Նրա խոսքով` ունեցանք ծանր տարի, որի համար էլ վճարում ենք:
«Արտագաղթը չդադարեց, բայց չեմ ուզում միայն նեգատիվի մասին խոսել: Մենք տաղանդավոր ենք, բայց սոցիալական-տնտեսական ոլորտում այդ տաղանդը չի դրսևորվում, մեր ոտքերին, ասես, քար է կախված: ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններն են ազդում մեր երկրի վրա: Ռուսական ռուբլու արժեզրկումը շատ ազդեց»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ 2009 թվականից հետո մենք ունենք երեք միլիարդի ներկրում:
«Ես որ ասեմ` կառավարությունը ցանկություն չունի վիճակը շտկելու, տենց չի: Հարկային արտոնություններ կան, արտահանումների համար լավ մեխանիզմներ են մշակված, կառավարությունը սուբսիդավորում է անում շատ տեղերում: Մրցակցության վիճակը, հակակոռուպցիոն քաղաքականությունը և ներդրումային միջավայրը վստահություն չեն ստեղծում: Այս երեք հիմնական բաները մեզ մոտ չեն աշխատում: Եթե բարի նպատակներով տնտեսական գործիքները չեն ուղեկցվում քաղաքական կամքով, ուրեմն սա զրո արժեք ունի»,- ասաց նա:
Մելքումյանի խոսքով`ինչպես ամբողջ երկրի, այնպես էլ ԲՀԿ-ի համար փորձությունների տարի էր: «Մենք պետք է անցյալի փորձերը հաշվի առնենք: Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Ես կարծում եմ, որ մենք պետք է լավատես լինենք: Այո\', եղել են մարդիկ, ովքեր լքել են ԲՀԿ-ի շարքերը, բայց մեր հիմնական դիմագիծը մենք պահել ենք: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, դիմագիծը պայմանավորված է ծրագրային դրույթներով»,- ընդգծեց ԲՀԿ-ականը` հավելելով, որ Հովիկ Աբրահամյանին իրենք ինչ օրենքների նախագծեր ներկայացնում են, ընդունում է, իսկ Տիգրան Սարգսյանը չէր ընդունում:
«ԲՀԿ-ն արեց այն, ինչ պետք է անել: ԲՀԿ-ն չի կարող լինել անընդհատ պարտվող ընդդիմություն: Փողոցից չենք կարող գալ իշխանության»,- եզրափակեց Մելքումյանը: