կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-21 16:42
Մշակույթ

Կարսում Անիին նվիրված ցուցահանդես է բացվել

Կարսում Անիին նվիրված ցուցահանդես է բացվել

Կարս քաղաքում հայոց հինավուրց մայրաքաղաքներից Անիին նվիրված ցուցահանդես է բացվել։ Միջոցառման թուրք կազմակերպիչները, որպես ցուցահանդեսի խորագիր, միտումնավոր ընտրել են «Անը» (Anı) բառը, որը թուրքերեն նշանակում է «հուշ»։ Ինչպես հայտնի է, թուրքերը դիտմամբ փոխում են հայկական տեղանունները, որպեսզի մոռացնեն Արևմտյան Հայաստանի տարածքների իրական տերերի մասին։ Նույն նպատակով նրանք հայկական Աղթամարը կոչում են «Աքդամար» (Akdamar), որի թուրքերեն իմաստը «սպիտակ երակ» է։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական Karsmanset պարբերականը։

Աղբյուրի համաձայն՝ ցուցահանդեսը կազմակերպվել է թուրքերի կողմից Անիի գրավման 967-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Կարսի նահանագապետարանի ժողովրդական գրադարանի տնօրինության կողմից։

Ցուցահանդեսին ներկայացվել են թուրք լուսանկարիչ Վեդաթ Աքչայոզի հեղինակած լուսանկարները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել նաև Կարսի փոխնահանգապետ Սելչուք Հասքըրըշը, Կարս նահանգի Մշակույթի և զբոսաշրջության տնօրեն Հայրեթին Չեթինը, Կարսի նահանագապետարանի ժողովրդական գրադարանի տնօրեն Մեհթափ Չանթայը և որոշ հաստատությունների ղեկավարներ։

Ցուցահանդեսը կգործի մինչև այսօր՝ օգոստոսի 21-ը։

http://www.karsmanset.com/haber/karsta-ani-konulu-sergi-acildi-298283.htm?fbclid=IwAR0aw7wyZE31LrGX7Y8gG9v_kEwb0-c1p4PX3Q8FbZPFM20bPPubL8nxMLA

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net