|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Իրանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված լուսանկարների ցուցահանդես է բացվել: Այդ մասին տեղեկացնում է «Ակօս»-ը:
«Արասբարան» մշակույթի կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են նաեւ Ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի հրապարակումները:
Թեհրանի հայոց թեմի կողմից կազմակերպված ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը, Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն հայկ Դեմոյանն ու «Արասբարան» մշակույթի կենտրոնի տնօրենը:
Ցուցահանդեսը կներկայացվի երկու օր: