Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 21-23-ը կանցկացվի «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Համաժողովի նպատակն է վեր հանել մշակութային ժառանգության պահպանության գործում թանգարանների դերն ու նշանակությունը, բնագավառում՝ արդի մարտահրավերներն ու ձեռքբերումները:
Համաժողովի շրջանակում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում կանցկացվի «Մշակութային ժառանգության պահպանության արդի հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարների տեղակալները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև կնքվի թանգարանների համագործակցության մասին համաձայնագիր: Համաժողովի մասնակիցների համար կկազմակերպվեն այցելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանքի թանգարանային համալիր, Մատենադարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան և Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում բացվել է«Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսը: