Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի Պետանժ քաղաքի մշակույթի տանը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։
Բացման խոսքով հանդես են եկել Պետանժի քաղաքապետ Ժան-Մարի Հալսդորֆը և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Պարոն Հալսդորֆը նշել է, որ ցուցահանդեսը Հայաստանի նկատմամբ համերաշխության ևս մեկ դրսևորում է և Հայաստանի Դիլիջան քաղաքի հետ հաստատված համագործակցության գործնական օրինակ, որի կարևոր բաղադրիչներից է մշակութային փոխանակումը։
Դեսպան Տիգրան Բալայանը երախտագիտություն է հայտնել Պետանժի քաղաքապետ Ժան-Մարի Հալսդորֆին և քաղաքային խորհրդին՝ միջոցառումը հյուրընկալելու համար։ Շնորհակալություն է հայտնել նաև Երևանում Փարաջանովի տուն թանգարանին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ցուցահանդեսի նմուշները տրամադրելու համար։
Առաձնահատուկ ընդգծել է, որ Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանը ներառել է Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների և հոբելյանների 2024-2025 թթ․ օրացույցում, ընդգծել է Փարաջանովի մեծ ներդրումն ու ակնառու դերը արվեստի զարգացման գործում, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի կողմից մեծն վարպետ Փարաջանովին «Ուկրաինայի ազգային լեգենդ» մրցանակով պարգևատրումը։