կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 20:06
Մշակույթ

Բեռլինում բացվել է Հայաստանի և Արցախին հանրապետություններին նվիրված ցուցահանդես

Բեռլինում բացվել է Հայաստանի և Արցախին հանրապետություններին նվիրված ցուցահանդես

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ «Wolf & Galentz» պատկերասրահում «Եվրոպացի և հայ մասնագետների ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպության և բեռլինաբնակ հայազգի արվեստագետ Արչի Գալենցի համատեղ կազմակերպմամբ ու Արցախի Հանրապետության ԱԳՆ աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի հանրապետություններին նվիրած լուսանկարների և հայ արվեստագետների նկարների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից:

Ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 30-ը, այցելուներին է ներկայացնում Հայաստանի և Արցախի Հանրապետության պատմամշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև պատմում 2016 թ. Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների մասին։

Բացման արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպանության, Բեռլինի հայ համայնքի ու հոգևոր դասի ներկայացուցիչներ և արվեստագետներ։