Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իսպանիայի Տոլեդո քաղաքում ապրիլի 2-26-ը բացվել է «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են հայ ժողովրդի քրիստոնեական և մշակութային ժառանգության վիճակը մինչև ցեղասպանությունը և հետո պատկերող հին և նոր լուսանկարներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ցուցահանդեսը ներկայացված է Կաստիյա լա Մանչա մարզի Տարածաշրջանային գրադարանի Բորբոն-Լորենսանա սրահում:
«Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդեսը կազմակերպել է Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպությունը (Cáritas Diocesana de Toledo)` Գրանադայի թեմի Քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության միջազգային կենտրոնի, Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող (RAA) հիմնադրամի և Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ:
Ցուցահանդեսն առաջին օրերի ընթացքում արդեն ունեցել է զգալի թվով այցելուներ: Ցուցահանդեսի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է Տոլեդոյի քաղաքապետարանի, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի Կարիտաս կազմակերպության, «Կաթոլիկ տեղեկատվության ծառայություն» գործակալության կայքերում, ինչպես նաև հրապարակումներ են եղել տեղական լրատվական www.eldiadigital.es, www.lacerca.com կայքերում: