Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գևորգ Ղուկասյանը գրում է.
«Անգլերենի վերաբերյալ օրվա դիսկուրսն ինձ հիշողությունների գիրկը գցեց։
2017թ․ ամռանը պետք է ելույթ ունենայի Վրաստանի խորհրդարանում, ադրբեջանական բավական մեծ պատվիրակություն էր ներկա։ Օրեր առաջ սահմանագոտուն մերձակա ադրբեջանական բնակավայրում մեր ԶՈՒ գործողությունների արդյունքում զոհվել էր մի փոքրիկ, քանի որ ադրբեջանցիները նենգաբար հրետանային մարտկոցները տեղակայել էին սեփական բնակավայրերում։
Հեշտությամբ կանխատեսեցինք, որ ադրբեջանցիները պետք է դա շահարկեին, իսկ փոքրիկի մահը զգայական թեմա էր։ Որոշեցի նախահարձակ լինել և ադրբեջանական շահարկումները կանխելու համար, առաջինը բացել թեման և խոսել «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի 1949թ․ կոնվենցիայի մասին, ցույց տալ, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտել է կոնվենցիայի պահանջները, ինչի արդյունքում գրանցվել է ցավալի միջադեպը։
Դրանից հետո ադրբեջանցիներն առհասարակ չանդրադարձան այդ թեմային։
Ավելին, դեռ ելույթիս մեջ էլ ասեցի, որ Հայաստանում գրանցվող ժողովրդավարական զարգացումները միայն իշխանությունների երախտիքը չեն, ցուցեցի մեր քաղաքական համակարգի զարգացումը, կարևորեցի մեր այն ժամանակվա ընդդիմությանը։ Ինձ դուր էր գալիս, երբ ադրբեջանցիներն ապուշ կտրած չէին կարողանում հասկանալ մեր միմյանց ըննդիմադիր կուսակցությունների անդամների անձնական մտերմությունը։
Ինչևէ, ելույթից առաջ երկմտանքի մեջ էի խոսել անգլերեն թե հայերեն․ պրոֆեսիոնալ թարգմանիչները կթարգմանեին։ Հետո մի պահ հասկացա, որ խիստ կարևոր բաներ պիտի ասեմ, միջազգային պայմանագրերից մեջբերումներ անեմ, բանակցայիին գործընթացի նրբություններին և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին անդրադառնամ և այլն։ Պատասխանատվության զգացումը թելադրեց, որ հայերեն խոսեմ, չտրվեցի տպավորություն թողնելու մոլուցքին ու անգլերեն չխոսեցի, չնայած, որ այդ օրերին թոյֆլի պարապմունքների էի հաճախում և հանգիստ կարող էի։
Ինչևէ տեղին-անտեղին անգլերեն խոսողի տպավորություն թողնելու ցանկությունը լավ բան չէ։ Մանավանդ, երբ լեզվին նորմալ չես տիրապետում, դա կարող է վերածվել խիստ անհարմար իրավիճակների․․․․»: