Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 17:20
Քաղաքական

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով 4 անգլերեն տառ գիտի կամ «hello» բառը, կարող է դասավանդել անգլերեն. Նաիրա Զոհրաբյան

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով 4 անգլերեն տառ գիտի կամ «hello» բառը, կարող է դասավանդել անգլերեն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ընթացքում ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Սահմանամերձ հեռավոր գյուղերում մենք տեսնում ենք, որ, ասենք, ֆիզկուլտուրայի ուսուցիչը, որն անգլերենից գիտի 4 տառ կամ «hello» բառը, կարող է զուգահեռաբար համատեղության կարգով դասավանդել անգլերեն: Ռազմագիտության ուսուցիչը կարող է դասավանդել հայոց պատմություն, հետն էլ` կրոնի պատմություն, որովհետև օրվա մեջ մի անգամ, ասենք, եկեղեցու կողքով անցել, մոմ է վառել»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ այս կարևոր նախագիծը կիրարկման փուլում կարող է դառնալ մեռելածին, որովհետև խնդրին փաթեթային լուծում տրված չէ: «Ո՞նց եք պատկերացնում երիտասարդին, որը ուսուցանել է և գնացել հեռավոր գյուղ, իր ստացած 70 հազար դրամով կարո՞ղ է տուն վարձել, ընտանիք պահել և այլն: Սա ֆանտաստիկայի ժանրից է»,- ասաց ԲՀԿ-ականը:

Ըստ նրա` օրենքում որակի որևէ չափորոշիչ չկա: «Տեսնում եմ սողանցք, որ ինչ-որ մեկը, որ ուզում է ունենալ բուհի վկայական, պատրաստ է 3 տարի աշխատել ինչ-որ հեռավոր գյուղում՝ անկախ իր մտավոր ունակություններից, բնական IQ-ից, որը կարող է խիստ սահմանափակ լինել, և լրացնելու է այդ տեղը: Արդյունքում` մենք կունենանք շատ տխուր վիճակ, ինչպիսին ունենք»,- հայտարարեց Զոհրաբյանը: