Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նորմատիվները խախտված են եղել ամիսներ շարունակ և դա տեսել են բազմաթիվ պաշտոնյաներ։ Այս մասին «AntiFake զրույց» հաղորդման ընթացքում Աստղիկ Մաթևոսյանի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ԶՈՒ կացարանում տեղի ունեցած ողբերգությանը։
Ընդդիմադիր պատգամավորը համոզված է՝ դեպքին իշխանության այդպիսի արձագանքը մեղավորությունը իր վրայից գցելու փորձ էր, քանի որ գործող իշխանության միակ նպատակն իշխանական աթոռից կառչած մնալն է։
Ավետիսյանի խոսքով՝ հայաստանյան իշխանությունները այսօր Հայաստանն այն օրին են հասցրել, որ մեր պետությունն ունի գումար, սակայն զենք ու զինամթերք չեն վաճառում Նիկոլ Փաշինյանին։ «Լավ, հասկացանք, զենք–զինամթերք չես կարողանում բերել, ցեմենտ ու արմատուրա է՞լ չես կարողանում առնել դիրքերի կահավորման համար»,– նշում է խորհրդարանականը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ AntiFake.am