Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սա շատ վտանգավոր նախադեպ կարող էր լինել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքի ծառայությունների անկաշկանդ, առանց որեւէ դիմադրության, այդ տարածքում տնտեսության իրացման առումով, որովհետեւ ԵԱՏՄ-ի ողջ գաղափարը կայանում է դրանում»,- նախորդ շաբաթ Մոսկվայում հայ-ադրբեջանական «ծիրանային կոնֆլիկտին» անդրադառնալով,Yerkir.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն, ապա՝ շարունակեց. «Ռուսաստանի մայրաքաղաքում անկաշկանդ շուկա մուտք գործելու համար խոչընդոտ ստեղծելը հենց ուղղված է ԵԱՏՄ-ի որդեգրած քաղաքականության դեմ։ Ես պաշտպանում եմ մեր ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գրիգորյանի գրավոր հարցադրումը ԵԱՏՄ-ին, որ դա ձեր համար մեկ խնդիրն է, բարի եղեք ապահովել, պաշտպանել տնտեսական մրցակցության ազատությունը Եվրասիական միության սահմաններում։ Սա ուղղակի վտանգավոր հարված էր ԵԱՏՄ-ի գաղափարախոսությանն ընդհանարապես, անկախ նրանից, թե ինչով էր սա պայմանավորված»:
Մեր զրուցակցի դիտարկմամբ, դա կարող էր տեղի ունենալ նաեւ ոչ թե ՏՄՊՊՀ նախագահի, այլ՝ փոխվարչապետի մակարդակով՝ հեռախոսազրույցի միջոցով:
ՀՀ նախկին վարչապետը նաեւ հիշեցնում է, որ այս բախման մասին ժամանակին շատ են զգուշացրել մեր փորձագետները. «Հատկապես՝ Արմինե Ադիբեկյանը դեռ տարիներ շարունակ գրում էր այդ մասին, որ այն հայատյաց վերաբերմունքը, ատելության քարոզը Ադրբեջանում, վաղ թե ուշ կտեղափոխվի Ռուսաստան, որտեղ դրանց կրողները լինելու են ադրբեջանցիներ: Իսկ Ռուսաստանում հարյուր հազարավոր հայեր եւ ադրբեջանցիներ են ապրում, որոնց շահերը կարող են ամեն պահի բախվել։ Տեղի ունեցածը շատ կարեւոր ազդակ էր, որ ռուս ղեկավարությունը գիտակցի՝ նման տրանզիտ տրամադրություններ միշտ կարող է լինել։ Կարծում եմ՝ Կրեմլում հասկացան, որ սա շատ վտանգավոր զարգացումների կարող է հանգեցնել»։
Խ. Հարությունյանը պնդում է. «Սրանով աշխարհին ցույց տվեցինք, որ Հայաստանի սահմաններից դուրս էլ կարող ենք բռունցքվել եւ դիմագրավել այն մարտահրավերներին, որոնք ուղղված կլինեն հայությանը»։
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.