Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նախորդ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, աշխարհի կարծիքը հաշվի չառնելով, Սուրբ Սոֆիայի տաճարը վերածեց մզկիթի: ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Yerkir.am–ի հետ զրույցում փաստեց. «Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը լիարժեք տեղավորվում է թուրքական այսօրվա իշխանության, նեոօսմանական քաղաքականության ծիրում: Էրդողանը ոչ միայն որոշում կայացրեց Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ, այն մզկիթ դարձնելու, այլ՝ նաեւ հայտարարություն արեց, որ իրենք խնդիր ունեն նաեւ Երուսաղեմում: Ի՞նչ է անում էրդողանը, նա իր կայսերապաշտական նկրտումներին հասնելու համար պարտավոր է ստանձնել նաեւ իսլամական աշխարհի առաջնորդի դերակատարումը, իսկ դրա համար նա պետք է ցույց տա, որ հանուն Իսլամի, հանուն դավանանքի պատրաստ է գնալ ամենասուր առճակատումներին, ամենահզոր, ազդեցիկ պետությունների հետ»:
Ըստ զրուցակցի, այսօր իսլամական աշխարհը, անկախ նրանից, թե ինչ դավանանքի կողմնակիցն է այլեւս միայն կրոնական դավանանքով չեն առաջնորդվում. «Արդեն յուրաքանչյուր ազգային պետություն ունի իր կոնկրետ շահերը, այլապես, ինչո՞ւ պետք է Սաուդյան Արաբիան ու Կատարը այսօր դիտվեին որպես ամենաանհաշտը: Հետեւաբար, իսլամական աշխարհը նույնպես շատ լուրջ տրանսֆորմացիայի է ենթարկվում: Այսինքն, նրանք դավանանքի հենքով պետություններից ու պետականություններից վեր են ածվում իրականում ազգային պետականության շահերով պայմանավորված: Սաուդյան Արաբիան իր կոնկրետ շահերն ու հետաքրքրություններն ունի, էմիրությունները՝ իր, Կատարը, Թուրքիան, Իրանը իրենց հետաքրքրություններն ունեն, որոնք պայմանավորված չեն միայնդավանանքով: Այստեղ ենթադրել, թե Թուրքիային կհաջողվի՞ ստանձնել իսլամական աշխարհի աներկբա միակ առաջնորդի դերը, խիստ կասկածում եմ, բայց այդպիսի փորձեր նա կանի»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.