|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Հոկտեմբերի 20-21-ը Երեւանում իր աշխատանքները գումարված Եվրոպական շարժման միջազգային կոնգրեսի առաջնորդներ Փաթ Քոքսը եւ Շառլ Ֆերդինանդ Նոթոմբը երեկ այցելել են Էրեբունի ամրոցի միջնաբերդ եւ թանգարան` ծանոթանալու Երեւանի հնագույն պատմությանը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի հետ շրջելով ամրոցի միջնաբերդում` նրանք հետաքրքրվել են ուրարտական բերդաքաղաքի պատմության մանրամասներով, ինչպես նաեւ դիտել են արգելոց-թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված պեղածո նյութերը` Էրեբունիից, Շենգավիթից եւ Կարմիր բլուրից:
Պատվավոր հյուրերն իրենց տպավորություններն են գրառել արգելոց-թանգարանի հուշամատյանում: Փաթ Քոքսը, ով ազգությամբ իռլանդացի է, հին իռլանդերեն գիրը նմանեցրել է ուրարտական սեպագրին եւ իր նախնիների լեզվով գրել է. «Անչափ տպավորված եմ այս այցելությունից»: Իսկ Բելգիայի պետնախարար Շառլ Ֆերդինանդ Նոթոմբը թողել է հետեւյալ գրառումը. «Փորձելով մեզ համար բացահայտել Երեւանը` մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել»: