Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
5 ու կես ժամ ոստիկանական բաժանմունքում պահված և հենց իր դեմ քրեական գործ հարուցված լրագրող Անի Նահապետյանը լրագրողների հետ զրույցում հերքել է իրեն մեղսագրվող բոլոր արարքները՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրան մեղադրում են սեռական հայհոյանքներ տալու, 5 րոպե շարունակ «Նիկոլ՝ դավաճան, Նիկոլ՝ թուրք» գոռալու, ոստիկանական ծառայողների աշխատանքը խոչընդոտելու, չենթարկվելու և այլ արարքների համար, որն սպառնում է անգամ մի քանի տարի ազատազրկմամբ։
Անի Նահապետյանը հեռախոսով տեսագրել է ամբողջ կատարվածը, որը հակառակն է փաստում, որ ինքը նման պահվածք չի դրսևորել։
«Բերման ենթարկեցին բավականին անմարդկային պայմաններում՝ ակցիան դեռ չսկսված։ Քանի որ այլ լրատվամիջոցներ չկային՝ ես հեռախոսով նկարում էի, որպեսզի հետագայում լուսաբանեմ։ Անգամ ներսում, երբ հասկացան, որ լրագրող են բերման ենթարկել, դա էլ ոչ մի եղանակ չփոխեց ու ինձ միանգամից տարան վերև։ Իմ հեռախոսում ևս կան փաստեր, որ չեմ բղավել և սեռական բնույթի հայհոյանք չեմ տվել»,-ասաց նա։
Անի Նահապետյանի հեռախոսից ջնջել են ոստիկանական բաժանմունքի ներսում նկարածը, թե ինչպես են ոստիկանները ծեծում երիտասարդներին, բայց Մարիոթի դիմաց նկահանածն ամբողջությամբ պահպանվում է։
Մանրամասն՝ տեսանյութում․