Կուզեի հավատալ այս ուղերձին եւ քաղաքապետի նոր խոստումներին, բայց ավաղ ...
Կգնահատեի նրա որոշումներ կայացնելու ու դրանք կասեցնելու համարձակությունը, եթե չլիներ իր թիմին ու թիմակիցներին ուղղված հարվածներն իր վրա վերցնելու կասկածը: Կմիանայի ուղերձում արտահայտված լավատեսությանը, եթե չլինեի այդ գործում ընդամենը սպառող ...
Որեւէ քաղաքապետի լիազորություններից, առավել եւս ուժերից վեր է այսպիսի խոստումներ տալն ու կատարելը: Մասնավորապես, քաղաքապետը չի որոշում երկրում երկարատեւ ներդրումների շահավետության օրենսդրական կարգավորման ու առավել եւս ծախսերի վերահսկողության հարցը:
Ավելի անկեղծ է քաղաքապետի թիմակից Գալուստ Սահակյանն ասելով, որ գործնականում («գործնականում» բառն իմն է) 150 դրամ սակագինը չի լուծելու տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացման խնդիրը:
Այսքանը, դեռ իմ կողմից նույնպես շրջանցելով չպարզաբանված ու չմեկնաբանված գերշահույթների խնդիրն ու առանց խնդիրը քաղաքականացնելու:
Թերեւս հուսադրող է, որ մի քանի օրում շատերը հասկացան, որ «ամոթ չէ վճարել 100 դրամ ...» ոչ միայն այն պատճառով, որ կողքինը չունի մնացած 50-ը:
Հավատում եմ, որ կասեցման ժամկետի վերջը քաղաքապետը միայնակ չի որոշի ...
Հրանտ Խաչատրյան