կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-27 11:04
Քաղաքական

Իշխանությունների մոտ շոկ առաջացավ, երբ նրանք հասկացան, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները. Դավիթ Հարությունյան

Իշխանությունների մոտ շոկ առաջացավ, երբ նրանք հասկացան, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները. Դավիթ Հարությունյան

Իշխանությունների մոտ շոկ առաջացավ, երբ նրանք հասկացան, որ ՍԴ դատավորները չեն սկսի կատարել իրենց պահանջները: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցոի ընթացքում նշեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Բնական է, որ այս պարագայում պետք է սկսեն միջոցներ ձեռնարկել: Հիմա ՍԴ նախագահի նկատմամբ, հետագայում փորձեր կարվեն նմանատիպ քայլեր ձեռնարկվել նաեւ ՍԴ անդամների նկատմամբ»,-նշեց նա՝ հավելելով, որ որևէ կասկած չունի, որ սա ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ:

«Այդ կանխատեսումը բավական առաջ եմ արել և կարծում եմ, որ այսօր ականատեսը կլինենք բեմականացման հաջորդ արարի»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանն շեշտեց, որ ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրենքի որեւէ ձեւով չի համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի կարծիքին. «Եկեք երկու տարր դիտարկենք. Նախ, արդյոք առաջարկում են վաղ կենսաթոշակ, ոչ առաջարկում են կաշառք: Որովհետեւ առաջարկվում է հետեւյալը. ասում են՝ հարգելի դատավոր, եթե դու շարունակես քո ծառայությունները մատուցել Հայաստանին եւ տարիքը լրանալուն պես դիմես կենսաթոշակի, ապա կստանաս անհամեմատ ավելի քիչ, քան եթե այսօր դիմես վաղաժամ կենսաթոշակի: Այսինքն առաջարկվող պայմանը կամավորության գաղափարին դեմ է: Երկրորդ, սահմանափակված է երկամսյա ժամկետով: Վենետիկի հանձնաժողովը շատ հստակ նշել է, որ եթե անգամ նման մեխանիզմի մասին խոսք է գնում, դա որեւէ կերպ չպետք է ազդի ընթացքում գտնվող գործերի վրա: Տվյալ դեպքում ակնհայտ երկու խախտում կա:

Մեկ անգամ ևս կուզեի իրականությանը նայել բաց աչքերով. արդյոք որևէ սթափ մարդ կգտնվի, որ այս օրենքը կհամարի կամավորության սկզբունքի վրա: Այն ինչ այստեղ տեսնում ենք, հենց այդ «կամավորության» շարունակությունն է»:

Դավիթ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունների նպատակը ամբողջոբվին վերահսկելի ՍԴ ունենալն է. «Դա հնարավորություն կտա Նիկոլ Փաշինյանին ձեւավորել այնպիսի ՍԴ, որը կդառնա իր կամքի կյանքի կոչողը»:

Նա նկատեց, որ այսօր էլ դատական համակարգում կան մարդիկ, որոնք համակերպվել են եւ պատրաստ են կատարելու գործադիր իշխանության ցանկացած պահանջ եւ կան դատավորներ, որ պատրաստ չեն: ՍԴ դատավորներից ակնկալվում էր, որ նրանք կսկսեն կատարել գործադիրի պահանջները, բայց կյանքը ցույց տվեց, որ այդ դատավորները իրենց զգում են իսկապես դատավոր, այդ դատավորները գործում են անկախ: Այստեղ առաջացավ շոկը: Կարելի է ցանկացած պիտակ գտնել ու հիմնավորել, որ նրանք կապված են նախկին իշխանությունների հետ, որ նրանց անցյալը մաքուր չէ եւ այլն», - ասաց Հարությունյանը:

Նա համաձայնեց, որ այս զարգացումների համար անկյունաքարայինը Ռոբերտ Քոչարյանի գործն է, որը կարծես դարձել է քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը:

Դիտարկմանը, թե արդյոք կարող է պնդել, որ այսօր ՍԴ-ն վստահություն ունի հանրության շրջանում, Հարությունյանն ասաց, որ ողջ իրավական համակարգում ամենաբարձր վստահությունն ունի հենց Սահմանադրական դատարանը. «Վստահ եմ, որ ՍԴ-ի նկատմամբ վստահությունն աճել է», - ընդգծեց նա:

Դավիթ Հարությունյանը վստահություն հայտնեց, որ այս ամենի նպատակը մեկն է. «Նախ Հրայր Թովմասյանին որեւէ ձեւով մեկուսացնել: Արդեն ակներեւ է դառնում, որ մեզ մոտ քրգործերի հարուցման նվազագույն պահանջները կտրուկ նվազել են, որեւէ մեկի ցուցմունքով կարելի է սկսել քրեական հետապնդում. Արա Բաբլոյանի նպատակը վառ օրինակ է, բայց կարող եմ թվարկել բազմաթիվ այլ քրգործեր, երբմարդկան ներգրավել են որպես մեղադրյալ, որեւէ քննչական գործողություն տեղի չի ունենում: Տվյալ դեպքում նպատակը դա է: Երկրորդ նպատակն է ճնշում գործադրել դատարանի այլ անդամների վրա՝ հակելով նրանց ընդունելու այդ անպարկեշտ առաջարկությունը, որ ընդունվել է օրենքով»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս պահին ՍԴ-ում հարցաքննվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որին զուգահեռ դրսում բողոքի ակցիա է ընթանում: