Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս օրերին արդեն շրջանառվում է այն տեսակետը, որ հնարավոր է Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվի մինչեւ տարեվերջ։ Իսկ, թե որքանով մեր երկիրը տնտեսապես կդիմակայի այդ ճգնաժամին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան տնտեսագետ Կարեն Սարգսյանը փաստեց․ «Այս պահի դրությամբ, այս տարվա համար շուրջ 4,5 -5 տոկոս տնտեսական անկման կանխատեսում ունենք, եթե, իհարկե, ընթացքում այլ սահմանափակումներ չկիրառվեն եւ այլ տնտեսական շոկերի ականտես չլինենք։ Սա, իհարկե, լավատեսական սցենար է, եթե այս տեմպերով թեկուզ տարին ամփոփենք, կարծում եմ, նորմալ է։ Միաժամանակ պետք է նշել, որ այն գործունեույթունները, որոնք դեռ չեն գործում, եթե դրանց վերաբացումները հետաձգվի, կարծում եմ, հնարավոր է նաեւ տնտեսական անկման ցուցանիշը եւս ավելի վատթարանա»։
Ըստ բանախոսի, արտակարգ իրավիճակը երկարաձգելով ու բիզնեսը կարանտինի տակ պահելով տնտեսապես լավ արդյունքի չենք հասնի․ «Անկախ ամեն ինչից, այն մեկ ամիսը, որ տնտեսության հիմնական ոլորտները չաշխատեցին, որեւէ կերպ չկանխարգելեց համավարակի տարածումը։ Կողմ եմ, որ այն գործունեությունները, որոնք հիմա, փաստացի, արդեն իսկ 3 ամսից ավելի է գտնվում են լոքդաունի տակ, դրանք եւս վերաբացվեն՝ ռեսոտրանային բիզնես, զվարճանքի ու ժամանցի ոլորտներ, իհարկե, համավարակի տարածումը կանխարգելելու բոլոր միջոցների պահպանմամբ։ Ի վերջո, կա աշխատատեղերի պահպանման, բնակչության սոցիալական պայմանների բավարարման խնդիրներ, իսկ աջակցության տրամադրված ծավալը դեռեւս բավարար չէ այդ բոլոր քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար»,-ասում է տնտեսագետն ու շեշտում, որ շուտափույթ կերպով պետք է վերաբացվեն այդ ոլորտները․ «Անկախ Արտակարգ դրության երկարաձգումից, կարծում եմ, որեւէ տնտեսական գործունեություն չպետք է սահմանափակվի, որովհետեւ չեմ կարծում, որ դա էապես կազդի համավարակի տեմպերի նվազման, կամ աճի վրա։ Հիմա նույն ձեւով առեւտրի կետերում էլ լինում են կուտակումներ, բայց դրանք գործում են, ինչո՞ւ թույլ չտանք, որ մյուսներն էլ գործեն, բոլոր կանխարգելիչ միջոցներ կիրառելով, որովհետեւ սա արդեն մեր տնտեսության համար լուրջ հարված է»,- եզրափակեց Կարեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․