Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ այս տարվա ընթացքում վերջին անգամ ամփոփել է 2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները։ ԱՎԾ նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով։ Սա, իհարկե, վատ ցուցանիշ չէ ներկայիս պայմաններում՝ հաշվի առնելով արտաքին աշխարհից եկող բացասական ճնշումները։ Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է։ Սա փոքր-ինչ տարօրինակ է։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մտադիր է տարին փակել գոնե 3.5 տոկոս տնտեսական աճով՝ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումներ անող միջազգային կազմակերպությունների և մյուս «չուզողների»։ Սակայն տնտեսական ակտիվության նվազումը 0.7 տոկոսային կետով մի տեսակ չի տեղավորվում այդ ցանկության մեջ։ Եթե դինամիկան դեկտեմբերին նույնը լինի, ապա տնտեսական աճի ցուցանիշը դժվար թե գերազանցի 3%-ը։ Սա, ըստ էության, կարելի է մեկնաբանել երկու տեսնակյունից։ Կա՛մ պաշտոնական վիճակագրությունը հաջորդ տարվա հունվարին մեզ կուրախացնի դեկտեմբերյան բուռն աճով և կապահովի տարվա կտրվածքով խոստացված ցուցանիշը։ Կա՛մ էլ հայրենի կառավարությունը տարվա վերջին փոշմանել է և որոշել է համեստություն անել՝ մի քիչ նվազեցնել աճի ցուցանիշը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: