Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում տնտեսական վիճակը բավականին վատ է. մեկնաբանելով ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագրի` աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող երկրների` օրերս հրապարակված վարկանիշային աղյուսակը, որում Հայաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը, ԵՐԿԻՐ-ին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Ինձ համար այնքան էլ էական չէ` Հայաստանը որ երկրից հետո է կամ որ երկրից առաջ: Եթե ես տեսնում եմ, որ մեր երկրի վիճակը բավականին վատ է, ուրեմն վատ է: Այսինքն` ի՞նչ տարբերություն` մարդուն կարելի է սպանել մի՞ անգամ, թե՞ գնդակահարել 20 անգամ»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա` եթե մենք հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը սառը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, ապա տնտեսական այսպիսի ցուցանիշներն ուղղակիորեն սպառնում են ազգային անվտանգությանը:
«Եթե մենք չունենայինք Ղարաբաղի պրոբլեմ, գուցե ես կասեի` եթե այսօր վատ է, վաղը կարող է լավ լինել: Այսինքն` հանգիստ կգնահատեի այդ ամենը: Բայց այսպիսի պայմաններում նման ցուցանիշներն իսկապես սպառնալիք են»,- նշեց նա:
Մեր հարցին` ո՞վ է նման խայտառակ պատկերի հիմնական պատասխանատուն, քաղաքագետը նշեց, որ մեղավորը ե'ւ գործող նախագահն է, ե'ւ վարչապետը, ե'ւ, ընդհանրապես, այն տնտեսական փիլիսոփայությունը, որ որդեգրել են այսօրվա իշխանությունները: «Ես չեմ ուզում տարանջատել կոնկրետ նախագահին վարչապետից, բայց այն, որ վարչապետն իր մեծ մեղքն ունի, դա փաստ է»,- ընդգծեց նա: