Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականին ՀՀ տնտեսական իրավիճակի վրա ազդեցին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:
Նա նշեց, որ 2020-ի փետրվարից ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն թողեց կորոնավիրուսը, և կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկան սոցիալ-տնտեսական խնդիրներ: «Մի քանի ամիս տնտեսությունը «լոքդաունի» մեջ էր, ինչի արդյունքում, անշուշտ, տուժեց և՛ բիզնեսը, և՛ հանրությունը: Արդեն կանխատեսվում էր, որ 2020-ին ունենալու ենք անհամեմատ անկում, քան անցած տարի: Նման անկում չենք ունեցել վերջին 12 տարիների ընթացքում: Ամենամեծ անկումը՝ 14.1 տոկոսմ գրանցվել էր 2008-2009 թվականներին, իսկ այս տարի կանխատեսվում է՝ անկումը կլինի երկնիշ կամ երկնիշին մոտ»,- ասաց նա:
Սուրեն Պարսյանը նկատեց՝ այս ամենին գումարվեց սեպտեմբերի 27-ից սկսած Արցախյան պատերազմը, ինչի հետևանքով տնտեսությունը և ազգաբնակչութունը մեծ կորուստներ ունեցան. մասնավորապես՝ դադարեցվեցին, սառեցվեցին մի շարք ներդրումային ծրագրեր, գյուղատնտեսությունը մեծ կորուստներ ունեցավ: «Նաև բացասական սպասումներ ի հայտ եկան: Այսինքն՝ այն մարդիկ, որոնք ուզում էին բիզնես սկսել, խոշոր ներդրումներ իրականացնել, մեծ գնումներ անել, այդ գնումները հետաձգվեցին: Անցած տարվա 11 ամիսների կտրվածքով մեր տնտեսական ակտիվությունը գրանցել է 7.2 տոկոս անկում, սա աննախադեպ վատ ցուցանիշ է՝ հաշվի առնելով վերջին 12 տարիների վիճակագրությունը»,- ասաց նա:
Վերջինս ընդգծեց, որ եթե ամբողջ տարվա ընթացքում անկում էին գրանցել շինարարության, առևտրի, ծառայությունների ոլորտները, ապա արդեն նոյեմբերին անկում գրանցեց նաև արդունաբերության ոլորտը. «Ի հաշիվ հանքարդյունաբերության, անցած տարվա ընթացքում արդյունաբերությունը պահում էր 1.5 տոկոս աճ, սակայն այս պատերազմական գործողությունների արդյունքում տուժեց նաև արդյունաբերությունը: Արդեն իսկ ունենք արդյունաբերության ոլորտում 0.2 տոկոս անկում, շինարարության ոլորտում՝ 11.2, առևտրի դեպքում՝ 13.5, ծառայությունների դեպքում 13.6 տոկոս անկում: Ունենք անկում արտահանման մեջ 5.2 տոկոսի և ներկրման՝ 15.9 տոկոսի չափով»,- շեշտեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: