Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում, երբ քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարողականը, հարակից զեկուցող` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ արտաքին աշխարհից եկող ոչ բարենպաստ ազդակների պատճառով Հայաստանի տնտեսական աճը կազմեց 3 տոկոս, ինչը 0,5 տոկոսով ցածր էր նախորդ տարվա ցուցանիշից:
Ըստ նրա` 2015թ. Հայաստանի տնտեսական զարգացումները պայմանավորված էին տեղական և օտարերկրյա ներդրումների, ՌԴ-ից եկող տրանսֆերտների կրճատմամբ, գործարար ակտիվության ցածր մակարդակով, ինչն էլ հանգեցրել է մասնավոր սպառման նվազման: Իսկ տնտեսական աճը գրանցվել է արտահանումների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության աճի հաշվին:
Նրան հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա` 2015-ը եղել է տնտեսական անկման տարի, և մեղավորներից մեկը ԿԲ-ն է եղել: Բագրատյանը ներկայացրեց բոլոր տնտեսական փաստարկները, բարձրաձայնեց վարկավորման ցուցանիշների անկման ու ավանդների աճի մասին և հարցեց. «Ե՞րբ եք, ի վերջո, թույլ տալու, որ երկրի տնտեսությունն աճի»:
Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ իրենք մշտապես պահել են լողացող արժեքի կուրսը և չեն արել գործողություններ, որոնք պետք է նպաստեին դրամի արժևորմանը. միջամտում են այն ժամանակ, երբ կտրուկ տատանումներ են լինում:
«Վարկերի նվազումը պայմանավորված է փոխարժեքով: Այս պահին ունենք արդեն վարկերի աճ: Կրճատվել են սպառողական վարկերը, իսկ բիզնեսին տրվող վարկերն աճել են»,- ասաց նա: