Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այսօր հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։
Նշվում է, որ հուլիսի 30-ին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, դեսպան Սերդար Քըլըչը և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հինգերորդ հանդիպումն են ունեցել երկու երկրների սահմանին գտնվող Ալիջան-Մարգարա անցակետում։
Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Նրանք պայմանավորվել են նաև գնահատել տեխնիկական պահանջները, որոնք թույլ կտան կազմակերպել Աքյաքա/Ախուրիկ երկաթուղային սահմանային անցակետի գործարկումը տարածաշրջանային զարգացումներին համահունչ, ինչպես նաև պարզեցնել դիվանագիտական/պաշտոնական անձնագիր ունեցողների համար փոխադարձ վիզայի ընթացակարգերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, կողմերը կրկին ընդգծել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։
ArmLur.am-ը կապ է հաստատել տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ հասկանալու՝ տնտեսական ինչ փոփոխություններ է ունենալու Հայաստանը սահմանային անցակետի գործարկումը։ Վերջինս ասաց՝ վստահ չէ, որ երկաթուղին կգործարկվի և հնարարվոր է, որ սա հերթական մանիպուլիացիան է:
«Դժվար է ասել, որովհետև նախ պիտի ամբողջական վերլուծություն արվի, թե ինչքանով է սա ձեռնտու մեր տնտեսությանը։ Այսինքն այդ հաշվարկները կառավարությունը պիտի ներկայացնի: Լայն իմաստով՝ այստեղ ակնհայտ է, որ ապաշրջափակումը տարածաշրջանային զարգացման կարևոր նախապայման է, դա ապաշրջափակում է, որը կարող է ունենալ ենթադրյալ տնտեսական օգուտներ։ Պետք է հասկանալ, թե ինչի գնով է, որովհետև այս իշխանություններն ինչքան խոսում են առանց նախապայմանների տնտեսական փոխգործության մասին, մենք էլ ավելի շատ պայմանների ու պարտադրանքների ենք ականատես լինում»: