Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Արաբական «Ալ Հադաթ» (Аl-Arabiya-ի կողմից ղեկավարվող) լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիան Լիբիա է տեղափոխվում ոչ միայն Սիրիայից վարձկաններին, այլև այլ երկրներից ահաբեկիչներին, որոնք կռվել են «Իսլամական պետության» կազմում. հայտնում է սիրիացի լրագրող Աբբաս Ջուման իր թելեգրամյան ալիքում։
Ըստ Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգի կենտրոնի՝ թուրքերը սիրիացիներին համոզում են, որ Լիբիայում նրանք հնարավորություն կունենան վրեժ լուծել նույնիսկ ռուսների և ասադամետ սիրիացիների հետ, որոնք կռվում են գեներալ Հաֆթարի կողմից և վրեժխնդիր կլինեն Սիրիայում իրենց պարտության համար:
«Ալ Հադաթը» նաև հաղորդել է, որ Լիբիայում Թուրքիայի կողմից ուղարկված վարձկանները «Սուլթան Մուրադ» խմբավորման մաս են կազմում: Հայտնի է, որ այս խմբի անդամները օգտագործում են թմրամիջոցներ:
Թուրքական կողմը ամեն կերպ հերքում է նման տեղեկատվությունը, սակայն, պատճառ չկա, որ աղբյուրին չվստահելու համար: Ավելին, որոշ թուրքամետ վարձկաններ, որոնք լքել են Լիբիան և տեղափոխվել Եվրոպա, պատմել են նաև այս երկրում զորակոչի և նրանց պատերազմ ուղարկելու գործընթացի մասին։