|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վաշինգտոնը Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ին (YPG) ահաբեկչական կազմակերպություն չի համարում. հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին:
Այս հայտարարությունը «սկանդալային» համարող թուրքական Hurriyet-ը տեղեկացրել է, որ պետքարտուղարության խոսնակն այդ պատասխանն է տվել լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունենալու ԱՄՆ-Թուրքիայի համագործակցությունը ԻՊ-ի դեմ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան ԺԻՋ-ին ահաբեկչական կազմակերպություն է համարում:
«Մենք ԺԻՋ-ին որպես ահաբեկչական կազմակերպություն չենք դիտարկում: Սիրիայում ԻՇԻՊ-ի դեմ պայքարում նրանք հաջողությունների են հասնում: Համատեղ պայքարը շարունակվելու է: Նրանց հետ մեր բանակցությունները շարունակվում են: Թուրքիայի` ԻՇԻՊ-ի դեմ պայքարում ցուցաբերած աջակցությանը մենք հավանություն ենք տալիս»,- ասել է Քիրբին՝ նշելով, որ ամեն հարցում պարտադիր չէ համակարծիք լինել: