Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կահիրեի Ռազմական ակադեմիայի ազգային անվտանգության պրոֆեսոր, Եգիպտոսի զինված ուժերի գեներալ-մայոր Մուհամմադ Քաշքուշը կարծում է, որ Թուրքիան մտադիր է վերահսկել Լիբիայի բոլոր հիմնական ռազմական հենակետերը: Անկարան արդեն իր վերահսկողության տակ է առել «Միտիգա» և «Ալ-Վաթիա» ավիաբազաները, ինչպես նաև ռազմական օբյեկտները հյուսիսաֆրիկյան երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Միսուրատա նավահանգստային քաղաքում, որը Թուրքիայի համար դարձել է սիրիական զինյալներին և հարվածային համակարգերը փոխադրելու հիմնական կետը: Եգիպտոսի ռազական գործիչը նշում է, որ Թուրքիան, որը թաքնվում է Լիբիայի միջազգայնորեն ճանաչված ազգային համաձայնության կառավարության աջակցության հետևում, թիրախավորել է Ջուֆրա ավիաբազան, որը գտնվում է արաբական հանրապետության կենտրոնական մասում:
«Եթե դա հաջողվի, այն կխախտի Եգիպտոսի պաշտպանական բուֆերը (երկրի արևմտյան սահմաններում) և կօրինականացնի Եգիպտոսի ռազմական գործողությունները՝ ինքնապաշտպանության իրավունքի իրացման հարցում», - նշել է Քաշքուշը:
Քաշքուշի խոսքով՝ իսլամական գրոհայինների ներկայությունը Լիբիայում վաղուց լուրջ սպառնալիք է հանդիսանում Եգիպտոսի համար:
«Իսկ Թուրքիայի ներխուժումը Լիբիայի գործերին և նրա կողմից ջիհադական վարձկանների տեղափոխումը Սիրիայից մեր հարևան երկիր ավելի է խորացրել այդ սպառնալիքը: Ոչ ոք չի կարող մեղադրել Եգիպտոսին այն բանի համար, որ մատնանշում է ինքնապաշտպանության իր իրավունքը, որ նա կարող է դիմել ռազմական ուժի, ներառյալ ուղղակի միջամտության`իր ազգային անվտանգությունը պաշտպանելու համար: Ի վերջո, ոչ ոք չի պատրաստվում կատարել այդ խնդիրները Եգիպտոսի փոխարեն», - եզրափակել է Քաշկուշը: