Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով հունվարի 19-ին Բեռլինում տեղի ունեցած Լիբիայի հակամարտության կարգավորմանը նվիրված խորհրդաժողովին, Թուրքիայից պահանջել է դադարեցնել Սիրիայում կռվող իսլամիստ զինյալներին Լիբիա ուղարկելուց. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է T24.com.tr կայքը:
France-Presse գործակալության համաձայն՝ Մակրոնը հայտարարել է, որ չի կարող նկարագրել թե նրան ինչքան է անհանգստացնում այն փաստը, որ Տրիպոլի է ուղարկվում սիրիացի և օտար զինյալներ:
Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian պարբերականը դեկտեմբերի վերջ տեղեկացրել էր, որ Թուրքիան 2000 սիրիացի զինյալ էր ուղարկել Տրիպոլի՝ հաջակցություն Թուրքիայի կողմից աջակցություն վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավարի՝ Ֆայեզ Սարաջի՝ հակամարտող մյուս կողմի՝ գեներալ Հալիֆե Հաֆթարի դեմ պայքարելու համար: