Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանն ու Իրանը ստիպում են սիրիացի երիտասարդությանը ներգրավվել այն զինված խմբավորումների կազմում, որոնք կռվում են Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հալիֆե Հաֆթարի հրամանատարությամբ. հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Ըստ գործակալության՝ ցանկացողներին գրանցում են Հոմսում գտնվող հատուկ կենտրոններում և նրանց ծառայությունների համար վարձատրվում են 1500 դոլար։
Արդեն գյուղական շրջանների 600 բնակիչ տեղափոխվել են Համայի ռազմական օդանավակայան, որից հետո ուղարկվել ռուսական Հմեյմիմ ավիաբազա։
Նշենք, որ 2019 թ. դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեց, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում Լիբիա, հունվար ամսին նմանատիպ տեղեկություններ ևս տարածվեցին, սակայն Թուրքիան բազմիցս հերքել է նման տեղեկությունները՝ հայտարարելով, որ Լիբիա զորք են ուղարկում Ռուսաստանն ու Իրանը։