|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիան օկուպացված Սիրիայում ձիթապտղի տնկիներ է տնկել՝ ի պատիվ «Խաղաղության ակունք» գործողության ընթացքում սպանված զինյալների: Այս մասին Twitter-ում հայտարարել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
«Նշենք, որ այս ծավալապաշտական գործողության ընթացքում ավելի շատ խաղաղ բնակիչներ են սպանվել, քան թուրք զինյալներ: Հարյուրհազարավոր տեղահանվածներ դեռ ապրում են վրաններում ու դպրոցներում»,- գրում է Սնելը:
Հիշեցնենք, որ «Խաղաղության ակունք» գործողությունը շարունակությունն էր «Ձիթենու ճյուղ» օպերացիայի, որի շրջանակներում Թուրքիայի տիրապետության տակ հայտնվեցին Սիրիայի՝ ձիթենիներով հարուստ շրջանները։