Փոխարժեքներ
08 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.47 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 3.7947 |
GBP | ⚊ | £ 493.41 |
GEL | ⚊ | ₾ 139.63 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան վերջնագրով է հանդես եկել Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) քուրդ զինյալներին, կոչերն անտեսելու դեպքում ռազմական գործողությունը կարող է արդիական դառնալ:
«Մենք վերջնագիր ենք ներկայացրել զենքը վայր դնելու և լքելու անհրաժեշտության մասին։ Մենք տեսնում ենք, որ ժամանակ շահելու փորձեր կան», - ասել է Ֆիդանը CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հաղորդավար Ահմեթ Հաքանի այն հարցին, թե ինչ այլընտրանքներ կձեռնարկի Թուրքիան Անկարայի կոչերն անտեսելու դեպքում, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այդ դեպքում արդիական կդառնա ռազմական գործողության անցկացումը:
«Ռազմական գործողություն», - ասել է Ֆիդանը։