Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան շարունակում է զինել և ռազմական օգնություն ուղարկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին զավթած Ազգային համաձայնության կառավարությանը։ Հանուն սեփական աշխարհաքաղաքական շահերի՝ Անկարան համագործակցում է տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպությունների հետ, որոնց անդամները այնուհետև հայտնվում են հյուսիսաֆրիկյան հանրապետությունում. հայտնում է «ՌԻԱՖԱՆ» գործակալությունը։
Այսպես, Տրիպոլիի հարավային Սալահ Ադ-Դին շրջանում Ֆայեզ Սարաջի գլխավորած ԱՀԿ-ն հարձակումներ է գործել Լիբիայի Ազգային բանակի դիրքերի վրա, որի հրամանատարը մարշալ Հալիֆե Հաֆթարն է։ Դրանից հետո Հաֆթարի զինվորները իրենց հաղթանակի վերաբերյալ տեսանյութ հրապարակեցին։ Տեսանյությում երևում է Ֆայեզ Սարաջի կառավարության համար կռվող սիրիացի վարձկանների դեմքերը։
Ինչպես հետագայում պարզվեց, ոչնչացված պրոթուրքական զինյալներից մեկը հանդիսանում էր «Ալ-Ամշատ» խմբավորման անդամը։ Այդ կազմակերպությունն արդեն վաղուց է հայտնի Սիրիայում իր հանցագործություններով։ Այն ստեղծվել է 2011 թ. վարորդ Մուհամմադ Հուսեյն Ջասիմի կողմից, ով առավել հայտնի է Աբու Ամշա անվամբ։
Այդ խմբավորումը կազմելու գործում Ջասիմին աջակցել են թուրքական հատուկ ծառայությունները, որը սկզբնապես ուներ մոտ 700 զինյալ և բազմիցս ակտիվ մասնակցություն է ունեցել Բաշար Ասադի դեմ մղվող մարտերին։
2016 թվականից հետո կազմակերպությունը սկսում է ավելի սերտ համագործակցել թուրքական հատուկ ծառայությունների հետ՝ վերանվանվելով «Լիվա սուլթան Սուլեյման շահ»՝ դառնալով պրոթուրքական «Ջեյշ Վաթանիա Սուրիա» միության մաս և մասնակցելով 2018 թ. Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիային։
2019 թ .վերջին Թուրքիան սկսում է Սիրիայում կռվող հակակառավարական տարրերին ուղարկել Լիբիա՝ ուղարկելով նաև ապօրինի զենք, որը ՄԱԿ-ի կողմից սահմանված էմբարգոյի խախտում է։
Նշենք նաև, որ Լիբիայում ԱՀԿ համար կռվում են Թուրքիայից բերված մոտ 17 հազար սիրիացի վարձկաններ, որոնց մեջ, ինչպես պարցվեց, նաև Աբու Ամշիի զինյալներն են։