|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումներից 2000 զինյալի Թուրքիան ուղարկել էր Լիբիա՝ պատերազմելու Լիբիայի Ազգային բանակի դեմ: Ըստ օրաթերթի՝ այդ զինյալները Սիրիայում ստանում են 450-500 լիրա աշխատավարձ, իսկ Լիբիայում նրանց կվճարվի 11.800 լիրա և բացի այդ, Թուրքիան նրանց խոստացել է քաղաքացիություն շնորհել. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է gazetekarinca.com կայքը:
Լիբիայում այդ զինյալները կկռվեն Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Ալ Սարեջի կողմից՝ ընդդեմ Հալիֆե Հաֆթերի: The Guardian-ը գրում է, որ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող «Լիբիայի ազգային բանակից» 300 զինյալ դեկտեմբերի 24-ին, 350 զինյալ էլ դեկտեմբերի 29-ին անցել են Լիբիա: Հունվարի 5-ին էլ 1350 զինյալ էր ուղարկվել, որոնց մի մասը պետք է կրթություն ստանա:
Թուրքիայի կողմից ուղարկված զորքերը հերթապահելու են Տրիպոլիի արևելյան ճակատում: