|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սիրիական ընդդիմության զինված խմբավորումներից նվազագույնը 3400 զինյալ պատրաստություն են անցնում Թուրքիայի տարածքում գտնվող մարզումային ճամբարներում, նախքան Լիբիա ուղարկվելը. այս մասին հայտնում է Fırat գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի տեղեկության՝ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության զինված խմբավորումների կողմից արդեն կռվում են 10 հազար վարձկաններ։
ԼԱՀԿ-ն Թուրքիային օգնության համար պաշտոնապես դիմել է 2019 թ. նոյեմբերի 28-ին։ Երկու կառավարությունների միջև բաժանված Լիբիայում հակամարտությունը լուծելու համար հունվարին և փետրվարին միջազգային խորհրդաժողովներ են տեղի ունեցել, որոնք սակայն շոշափելի արդյունք չունեցան։