Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 23-ին Eco Health Alliance ոչ կառավարական կազմակերպությունը Պենտագոնից 1,5 մլն դոլար է ստացել` ավարտելու համար Արևմտյան Ասիայում զոոնոտիկ հիվանդությունների (որոնց փոխանցողը չղջիկներն են) ի հայտ գալու ռիսկի ուսումնասիրության նախագիծը. ըստ yerkir.am-ի` ArmsWatch կայքում գրում է բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևան:
Լրագրողի տվյալներով` 2017 թվականին ԱՄՆ ազգային պաշտպանության սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA) սկսել էր 6,5 մլն դոլար արժողությամբ հինգերորդ նախագիծը, ըստ որի` Ադրբեջանում, Թուրքիայում, Հորդանանում, Հայաստանում և Վրաստանում որսալու էին 5 հազար չղջիկ, որոնցից վերցված կենսաբանական նյութն ուսումնասիրվելու էր Վրաստանի և Հորդանանի կենսաբանական լաբորատորիաներում:
Հայտնի է, որ 2018-ի ավարտին Eco Health Alliance-ի մասնագետներն արդեն հասցրել էին 270 քսուք հավաքել Թուրքիայում, Վրաստանում և Հորդանանում բնակվող 9 տեսակի չղջիկներից: Իսկ մարտին հայտնի է դարձել, որ, չնայած կորոնավիրուսի համավարակին, նախագիծը շարունակվում է:
ԱՄՆ կոնգրեսական Գայ Ռեշենտհալերը նամակ է գրել ԱՄՆ պաշտպանության նախարարին, որում խոսվում է մարտին Eco Health Alliance-ին 1,5 մլն դոլար այդ նպատակով փոխանցելու մասին: Նրան, իհարկե, այլ բան է հետաքրքրել` արդյո՞ք այդ գումարն ուղղվել է Ուհանի վարակաբանության ինստիտուտի հետ համատեղ նախագծերին, քանի որ Eco Health Alliance-ը վաղուց դրա հետ համագործակցում էր, և ակտիվորեն կորոնավիրուսներ էին համատեղ ուսումնասիրում:
Ըստ Դիլյանա Գայտանջիևայի` ամերիկացի զինվորականները Վրաստանում կորոնավիրուսների ուսումնասիրություն են կատարում 2012 թվականից, և դրան մասնակցում են 6 նախկին ռազմական կենսաբաններ:
Ընդ որում` Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը դեռևս 2016-ին նշում էր ISTC Project G-2101 նախագծի մասին, որի շրջանակներում ուսումնասիրվում էին ինչպես կորոնավիրուսներ, այնպես էլ սիբիրյան խոցը:
«Հիմնվելով մեր հետազոտության վրա` կարող ենք ասել, որ Վրաստանում չղջիկներն այնպիսի պաթոգենների «տարողություն» են, ինչպիսին են կորոնավիրուսը, բարտոնելան, լեպտոսպիրան և բրուցելան, որոնք, ամենայն հավանականությամբ, ունեն համավարակային պոտենցիալ»,- ArmsWatch կայքը մեջբերում է Լուգարի կենտրոնի վարակաբան Լելա Ուրուշաձեի ատենախոսությունից մի հատված: Գիտնականը նշել է. «Ընդհանուր առմամբ, որսացել ենք 450 չղջիկ` կիրառելով ցանցեր: Փորձանյութ հավաքվել է երկու անգամ` 2012-ին և 2014-ին: Դրանք ուղարկել ենք երրորդ մակարդակի անվտանգություն ունեցող դաշտային լաբորատորիա` այդ պաթոգենների առկայությունը բացահայտելու նպատակով հետագա մշակման ու ուսումնասիրության համար»:
EADaily կայքը գրում է, որ Վրաստանում գործող Լուգարի անվան հանրային առողջապահության հետազոտական կենտրոնի գործունեությունը վաղուց է հարցեր առաջացնում, քանի որ այնտեղ իրականացվում են հետազոտություններ, որոնք կարող են երկակի նշանակություն ունենալ, իսկ նախագծերի հովանավորներից մեկը DTRA-ն է: Անշուշտ, լաբորատորիան ամեն տեսակի մեղադրանքներ հերքում է, ավելին` Վրաստանի ղեկավարությունն ակտիվորեն կենտրոն է հրավիրում Ռուսաստանի ներկայացուցիչներին: Օրինակ` Վրաստանի հանրային առողջության և հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ հրավիրում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Լուգարի լաբորատորիա: «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը դեռևս չի ավարտվել ո՛չ համաշխարհային մասշտաբով, ո՛չ մեզ մոտ, սակայն նրանց մոտ հարցեր են ծագում` ինչո՞ւ է Վրաստանն ավելի հաջողակ, ինչո՞ւ են այդքան քիչ դեպքերը, ինչո՞ւ են բոլոր դեպքերը հայտնաբերվել ու հաստատվել, ինչո՞ւ են այդ մարդիկ լավ բուժում ստացել, ինչո՞ւ է Վրաստանում մահացության մակարդակը ցածր` համեմատած մյուս երկրների հետ, այդ թվում` այն երկրի, որը ներկայացնում է տիկին Զախարովան: Ես դիմում եմ նրանց ու հրավիրում տիկին Զախարովային Լուգարի լաբորատորիա, եթե նրան հետաքրքիր է»,- ասել է նա:
Սակայն Լուգարի կենտրոնը մինչ օրս բացատրություն չի տվել այն փաստաթղթերին, որոնք հայտնվել են լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ձեռքում: Դրանք մարդու սառեցված արյան և բարտոնելայի պաթոգենների (ստացված չղջիկներից) տեղափոխման համար էին ձևակերպված` որպես դիվանագիտական բեռ` ռազմական ծրագրով: