|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Մոսկվան լրջորեն մտահոգված է Վրաստանում ԱՄՆ Լուգարի անվան լաբորատորիայի ակտիվությամբ: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
Նա նշել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ից ու Վրաստանից բացատրություններ է պահանջում` հասկանալու համար, թե ինչ գործունեություն է ծավալում Լուգարի անվան լաբորատորիան:
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահին` խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարդի անվան լաբորատորիայի գործունեությունը Վրաստանում, որը, ինչպես նա պնդում է, կարող է մահաբեր հետևանքով փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Նա տվյալներ էր ներկայացրել 2015-ին գրանցված 30 մահվան մասին. մարդիկ լաբորատորիայում բուժում էին ստանում հեպատիտ C-ի դեմ: