|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ը ծրագրել էր Սիմֆերոպոլում Վրաստանում գործող Լուգարի լաբորատորիայի նման կենտրոն ստեղծել, Ղրիմի` ՌԴ-ին միանալուց հետո այնտեղ կենսաբանական նյութեր են հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` այդ ծրագրերին խանգարել է միայն Ղրիմի միացումը ՌԴ-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահին` խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարդի անվան լաբորատորիայի գործունեությունը Վրաստանում, որը, ինչպես նա պնդում է, կարող է մահաբեր հետևանքով փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Նա տվյալներ էր ներկայացրել 2015-ին գրանցված 30 մահվան մասին. մարդիկ լաբորատորիայում բուժում էին ստանում հեպատիտ C-ի դեմ: