|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլուվն այն կարծիքին է, որ նոր կորոնավիրուսը հայտնվել է Ուհանի չինական լաբորատորիայում, և դրա տարածումն անվանել է համընկնում. նա այս մասին ասել է The Telegraph-ի պոդքասթ ալիք Planet Normal-ի հետ զրույցում։
Դիրլուվը, վկայակոչելով Լոնդոնի համալսարանի Սուրբ Գեորգիի հիվանդանոցից պրոֆեսոր Անգուս Դալգլիշի եւ նորվեգացի վիրուսաբան Բիրգեր Սորենսենի հոդվածը, մասնավորապես, նշել է. «Ես իսկապես կարծում եմ, որ սա սկսվել է որպես դժբախտ պատահար»։
Հեղինակները նշում են՝ նոր վիրուսը կապ ուներ մարդկանց հետո. «Մենք գիտենք, որ այս եզրահանգումները կարող են ունենալ քաղաքական նշանակություն և տագնապալի հարցեր առաջացնել»։
Ըստ Դիրլուվի՝ չինացիները մեզ շատ լավ են հասկանում. «Նրանք մեզ ուսումնասիրել են վերջին տասնամյակի ընթացքում կամ ավելի շատ, հատկապես մեր համալսարաններ հաճախելիս: Մենք շատ վատ ենք հասկանում չինարեն: Սա այդ իմաստով չհավասարակշռված հարաբերություն է»։