Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն մերժել է ռուսական լրատվամիջոցների լրագրողների` Թբիլիսիում գտնվող Լուգարի լաբորատորիա մուտք գործելու դիմումը. հայտնում է РИА Новости-ն: Միևնույն ժամանակ, վրացի լրագրողներին թույլ են տվել այցելել կենտրոն:
Իմնաձեն նշել է, որ ռուս լրագրողները չեն մտնի լաբորատորիա, քանի որ ռուսական ԶԼՄ-ները բազմիցս հրաժարվել են հրապարակել վրացական կողմի` իրենց տարածած տեղեկությունների մասին հերքումները:
Երեկ հայտնել ենք, որ ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիների վրա ԱՄՆ ՊՆ նախկին ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի ընկերության արտադրած դեղամիջոցի փորձարկման հետևանքով 2015-ին մահացել է 24 մարդ, իսկ ավելի ուշ` ևս 49-ը:
Ավելի վաղ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահին` խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարդի անվան լաբորատորիայի գործունեությունը Վրաստանում, որը, ինչպես նա պնդում է, կարող է մահաբեր հետևանքով փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Նա տվյալներ էր ներկայացրել 2015-ին գրանցված 30 մահվան մասին. մարդիկ լաբորատորիայում բուժում էին ստանում հեպատիտ C-ի դեմ: