Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հարավային Օսիայում սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հարավային Օսիայի պետական անվտանգության ծառայությունը. տեղեկացնում է yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Վրաստանի քաղաքացին հարքաքննության ժամանակ ասել է, որ իր նպատակն են եղել Ցխինվալի շրջանի Արցեու և Գրոմ գյուղերի մոտակայքում գտնվող` չղջիկների գաղութները, որոնցով հետաքրքվում է Վրաստանում գործող Լուգարի անվան ամերիկյան կենսաբանական լաբորատորիան: Ձերբակալվածը հայտնել է, որ նպատակ է ունեցել ձեռք գցել չղջիկների հարսնյակներ և Վրաստանի տարածքում իրացնել` հատը 5 հազար դոլարով:
Հարավային Օսիայի պետանվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրապետության տարածքում բնակվող սրականջ գիշերաչղջիկները կենդանածին են, բույն չեն դնում, հարսնյակներ ու այլ թաքստոցներ չունեն:
«Հարավօսական չղջիկների պոպուլյացիայի նկատմամբ հետաքրքրություն, սկսած 2012 թվականից, ցուցաբերում է Լուգարի անվան հանրային առողջության կենտրոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բաց տվյալների համաձայն` 2012, 2014 и 2018 թվականներին լաբորատորիայի աշխատակիցները ԱՄՆ ՊՆ պաշտպանական սպառնալիքի գործակալության (DTRA) և Հիվանդությունների վերահսկողության ամերիկյան կենտրոնի (CDC) կողմից ֆինանսավորվող նախագծերով Հարավային Օսիային սահմանակից վրացական Շիդա Քարթլի շրջանում պարբերաբեր չղջիկներ են որսացել: 2018 թվականից, Հարավային Օսիայի պետանվտանգության ծառայության տվյալներով, DTRA-ն Լուգարի լաբորատորիայի հետ համատեղ իրականացնում է 2,9 մլն դոլարանոց` չղջիկների և կորոնավիրուսների ուսումնասիրման ծրագիր, որը 5 տարի ժամկետով է և իրագործվում է Eco Health Alliance ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
Ի դեպ, Հարավային Օսիայի տարածքում ապրող սրականջ գիշերաչղջիկը ընդգրկված է երկրի «Կարմիր գրքում»: