Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն պայմանավորվել են նոր խորհրդատվություններ անցկացնել ՌԴ-ից մասնագետների կողմից Լուգարի բիոլաբորատորիան ուսումնասիրելու հարցով. հայտնում է РИА Новости-ն:
Ավել վաղ Կարասինը հայտարարել էր, որ ողջունում է Վրաստանի առաջարկը` հնարավորություն տալ ռուս փորձագետներին այցելելու Թբիլիսիում գտնվող Լուգարի լաբորտորիան:
Հիշեցնենք, որ ՌԴ-ին մտահոգում է լաբորատորիայի գործունեությունը, ինչի մասին բազմիցս հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ամիսներ առաջ Վրաստանի պետական անվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեն Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմել է ԱՄՆ նախագահին` խնդրելով հետաքննել Ռիչարդ Լուգարդի անվան լաբորատորիայի գործունեությունը Վրաստանում, որը, ինչպես նա պնդում է, կարող է մահաբեր հետևանքով փորձարկումներ իրականացնել մարդկանց վրա: Նա տվյալներ էր ներկայացրել 2015-ին գրանցված 30 մահվան մասին. մարդիկ լաբորատորիայում բուժում էին ստանում հեպատիտ C-ի դեմ: