Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հետաքննությունը ժամանակ կպահանջի, որ պարզվի, ով էր կանգնած առողջապահության նախարարության և Լուգարի կենտրոնի վրա իրականացրած կիբերհարձակման մեջ, սակայն այս փաստը մեկ անգամ ևս զգուշացնում է, որ չար ուժերը շարունակում են իրենց վնասակար գործունեությունը,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը. 1tv.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Նրա խոսքով, Ռուսաստանը և նրա նման ուժերը շարունակում են հասարակության մեջ ապակայունացման սերմանելը:
«Ներքին գործերի նախարարությունը հետաքննում է այս փաստը: Համոզված եմ, որ կլինի արդյունք: Գիտենք, որ կիբերհարձակում է տեղի ունեցել առողջապահության նախարարության և Լուգարի կենտրոնի վրա: Իհարկե, հետաքննությունը ժամանակ կպահանջի, որ պարզվի, ով էր կանգնած առողջապահության նախարարության և Լուգարի կենտրոնի վրա իրականացրած կիբերհարձակման մեջ, սակայն այս փաստը մեկ անգամ ևս զգուշացնում է, որ չար ուժերը շարունակում են իրենց վնասակար գործունեությունը: Ռուսաստանը և նրա նման ուժերը շարունակում են հասարակության մեջ ապակայունացման սերմանելը: Հետևաբար, Վրաստանը պետք է շարունակի այն լավ աշխատանքը, որը նա անում է կիբերանվտանգության և չափանիշների բարձրացման ուղղությամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Վրաստանին այս ուղղությամբ»,- ասել է Քելլի Դեգնանը:
Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության, համակարգչային համակարգի վրա կիբերհարձակում է իրականացվել օտար երկրից, որի նպատակը, ըստ ՆԳՆ-ն, ներկայացնում էր նախարարության կենտրոնական ապարատի և նրա կառուցվածքային միավորներում, այդ թվում հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային գործակալության, Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջապահության հետազոտական կենտրոնի տվյալների բազայում պահվող բժշկական բնույթի փաստաթղթերի և համավարակի կառավարման հետ կապված նշանակալից տեղեկության անօրեն ճանապարհներով ձեռքբերումն էր:
Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության կիբերհանցագործությունների բաժինը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: